- Զեղչերsale
-
Մեր տեսականին
Անվճար առաքում
Ողջ Հայաստանի տարածքում
5 տարվա երաշխիք
Ողջ տեսականու նկատմամբ
- Նոր հավաքածու
Registering for this site allows you to access your order status and history. Just fill in the fields below, and weâll get a new account set up for you in no time. We will only ask you for information necessary to make the purchase process faster and easier.
Ստեղծել հաշիվԻնչպես ամեն ինչ սկսվեց ...
«ARMOS» ապրանքանիշը հայկական ապրանքանիշ է, որը հիմնադրվել է 1992 թվականին և ավելի քան 30 տարի ունի բարձր վարկանիշ։ Բրենդի հիմնադիրը բժիշկ-օրթոպեդ Արմեն Մուրադյանն է, ում հիմնական նպատակն էր ստեղծել աշխարհի ամենամրցունակ արտադրանքներից մեկը։ «Armos»-ն իր հաճախորդներին առաջարկում է իտալական բաձրակարգ նյութերից պատրաստված ձեռագործ կոշիկներ, բաճկոններ, պայուսակներ և աքսեսուարներ՝ ապահովելով բարձր որակ և հարմարավետություն։
Առաջին քայլերը:
Որպես բժիշկ-օրթոպեդ Արմեն Մուրադյանը նախ սկսեց մանրամասն ուսումնասիրել ոտնաթաթի անատոմիան, ինչպես նաև Խորհրդային Միությունում կոշիկի արտադրության բոլոր առանձնահատկությունները, ապա կիրառել ձեռքբերված գիտելիքները՝ ավելի լավ արտադրանք ստեղծելու համար:
«Armos» կոշիկների առաջին զույգը ստեղծվեց տան նկուղում գտնվող փոքրիկ արտադրամասում, որն աստիճանաբար ընդլայնվեց՝ առաջարկելով հանրությանը կաշվե կոշիկների և աքսեսուարների լայն, որակյալ և հարմարավետ տեսականի:
Յուրահատուկ և չկրկնվող տեսականի:
Այս պահին «Armos»-ն ունի մոտ 15 տեսակի ձեռագործ արտադրանք։ Ընկերությունում աշխատում են հմուտ մասնագետներ, ովքեր ջանասիրաբար կատարում են իրենց աշխատանքը: Ընկերության արտադրանքը պատրաստվում է բարձրորակ իտալական նյութերից՝ օգտագործելով գերմանական տեխնոլոգիան:
Choose your wishlist to be added