Ինչպես ամեն ինչ սկսվեց ... 

«ARMOS» ապրանքանիշը հայկական ապրանքանիշ է, որը հիմնադրվել է 1992 թվականին և ավելի քան 30 տարի ունի բարձր վարկանիշ։ Բրենդի հիմնադիրը բժիշկ-օրթոպեդ Արմեն Մուրադյանն է, ում հիմնական նպատակն էր ստեղծել  աշխարհի ամենամրցունակ արտադրանքներից մեկը։  «Armos»-ն իր հաճախորդներին առաջարկում է իտալական բաձրակարգ նյութերից պատրաստված ձեռագործ կոշիկներ, բաճկոններ, պայուսակներ և աքսեսուարներ՝ ապահովելով բարձր որակ և հարմարավետություն։

Առաջին քայլերը:

 

Որպես բժիշկ-օրթոպեդ Արմեն Մուրադյանը նախ սկսեց մանրամասն ուսումնասիրել ոտնաթաթի անատոմիան, ինչպես նաև Խորհրդային Միությունում կոշիկի արտադրության բոլոր առանձնահատկությունները, ապա կիրառել ձեռքբերված գիտելիքները՝ ավելի լավ արտադրանք ստեղծելու համար:

«Armos» կոշիկների առաջին զույգը ստեղծվեց տան նկուղում գտնվող փոքրիկ արտադրամասում, որն աստիճանաբար ընդլայնվեց՝ առաջարկելով հանրությանը կաշվե կոշիկների և աքսեսուարների լայն, որակյալ և հարմարավետ տեսականի:

Յուրահատուկ և չկրկնվող տեսականի:

  

Այս պահին «Armos»-ն ունի մոտ 170 տեսակի ձեռագործ արտադրանք։ Ընկերությունում աշխատում են հմուտ մասնագետներ, ովքեր  ջանասիրաբար կատարում են իրենց աշխատանքը: Ընկերության արտադրանքը պատրաստվում է բարձրորակ իտալական նյութերից՝ օգտագործելով գերմանական տեխնոլոգիան: