Շագանակագույն օքսֆորդ լուսնաձև դետալով
198,000 AMD
Ապրանքի նկարագիր
Ապրանքի նկարագիր
Այս մոդելը պատրաստված է մեկ ամբողջական Crust Calf բնական հորթի կաշվից, որն առանձնանում է ամուր կառուցվածքով և հարթ մակերեսով։ Կաշվի վրա կիրառված ձեռագործ պատինա ներկման տեխնոլոգիան ստեղծում է խորը շագանակագույն երանգ՝ ընդգծելով բնական հյուսվածքն ու գունային նուրբ անցումները, իսկ վերին հատվածի լուսնաձև դետալը` մոդելի ինքնատիպությունը։ Կաշվե ներբանը մշակված է ձկան յուղի հիմքից ներկանյութով, որը նպաստում է կաշվի բնական պաշտպանությանը և պահպանմանը, իսկ ճարմանդները պատրաստված են չժանգոտվող պողպատից՝ ապահովելով ամրություն և երկարատև օգտագործում։ Դասական կառուցվածքով այս մոդելը նախատեսված է պաշտոնական և գործնական ոճի համար՝ գերազանց համադրվելով կապույտ, մոխրագույն և սև դասական կոստյումների հետ։
Արտիկուլ՝ NK20022/3
- Գույն՝ մուգ և բաց շագանակագույնի համադրություն
- Վերնամաս՝ հորթի կաշի
- Միջնամաս և ներդիր՝ հորթի կաշի
- Տակացու՝ բնական կաշի
- 5 անցք քուղերի համար
Առաքում և վերադարձ
Անժամկետ երաշխիք
Անժամկետ երաշխիք
Ողջ տեսականու համար գործում է անժամկետ երաշխիք: Երաշխիքի սկիզբը ապրանքների առաքման օրն է՝ արտադրական թերության հայտնաբերման դեպքում։
Եթե դուք ապրանք եք գնել մեր կայքից, պարզապես կապվեք մեզ հետ: Մենք կփորձենք հնարավորինս արդյունավետ լուծել ձեր խնդիրը:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ մեր երաշխիքը չի տարածվում այն ապրանքների վրա, որոնք ենթարկվել են փոփոխության պատահական վնասման, վերանորոգման կամ բնականոն մաշվածության հետևանքով:
Պատվիրեք մեկ հպումով
Շագանակագույն օքսֆորդ լուսնաձև դետալով
Լրացրե՛ք Ձեր տվյալները և մեր աշխատակիցը կարճ ժամանակահատվածում կապ կհաստատի Ձեզ հետ:











