Регистрация на этом сайте позволяет вам получить доступ к статусу и истории вашего заказа. Просто заполните поля ниже, и мы в мгновение ока создадим для вас новую учетную запись. Мы только запросим у вас информацию, необходимую для того, чтобы сделать процесс покупки быстрее и проще.
ԳրանցվելԻնչպես ամեն ինչ սկսվեց ...
«ARMOS» ապրանքանիշը հայկական ապրանքանիշ է, որը հիմնադրվել է 1992 թվականին և ավելի քան 30 տարի ունի բարձր վարկանիշ։ Բրենդի հիմնադիրը բժիշկ-օրթոպեդ Արմեն Մուրադյանն է, ում հիմնական նպատակն էր ստեղծել աշխարհի ամենամրցունակ արտադրանքներից մեկը։ «Armos»-ն իր հաճախորդներին առաջարկում է իտալական բաձրակարգ նյութերից պատրաստված ձեռագործ կոշիկներ, բաճկոններ, պայուսակներ և աքսեսուարներ՝ ապահովելով բարձր որակ և հարմարավետություն։
Առաջին քայլերը:
Որպես բժիշկ-օրթոպեդ Արմեն Մուրադյանը նախ սկսեց մանրամասն ուսումնասիրել ոտնաթաթի անատոմիան, ինչպես նաև Խորհրդային Միությունում կոշիկի արտադրության բոլոր առանձնահատկությունները, ապա կիրառել ձեռքբերված գիտելիքները՝ ավելի լավ արտադրանք ստեղծելու համար:
«Armos» կոշիկների առաջին զույգը ստեղծվեց տան նկուղում գտնվող փոքրիկ արտադրամասում, որն աստիճանաբար ընդլայնվեց՝ առաջարկելով հանրությանը կաշվե կոշիկների և աքսեսուարների լայն, որակյալ և հարմարավետ տեսականի:
Յուրահատուկ և չկրկնվող տեսականի:
Այս պահին «Armos»-ն ունի մոտ 170 տեսակի ձեռագործ արտադրանք։ Ընկերությունում աշխատում են հմուտ մասնագետներ, ովքեր ջանասիրաբար կատարում են իրենց աշխատանքը: Ընկերության արտադրանքը պատրաստվում է բարձրորակ իտալական նյութերից՝ օգտագործելով գերմանական տեխնոլոգիան: