Регистрация на этом сайте позволяет вам получить доступ к статусу и истории вашего заказа. Просто заполните поля ниже, и мы в мгновение ока создадим для вас новую учетную запись. Мы только запросим у вас информацию, необходимую для того, чтобы сделать процесс покупки быстрее и проще.
ԳրանցվելԲարի գալուստ www.armos.am (այսուհետ՝ Կայք) - «Արմո-գրուպ» ՍՊԸ պաշտոնական օնլայն խանութ:
Սույն Կայքում ներկայացված ապրանքները արտադրված են «Արմո-գրուպ» ՍՊԸ կողմից:
Հոդված 1.
«Արմո-գրուպ» ՍՊԸ-ի և Պատվիրատուի (այս Կայքում գնումը կատարող կողմի) միջև պայմանագիրը կնքվում է պատվերը հասանելի եղանակներից որևէ մեկով ձևակերպելով` ըստ կայքում տեղադրված պատվերի ձևի (այսուհետ` Պատվեր») և Պատվիրատուի կողմից տրված պատվերը «Արմո-գրուպ» ՍՊԸ-ի կողմից ընդունելով:
Պատվերը տեղադրելով` Պատվիրատուն հաստատում է, որ կարդացել է գնման գործընթացի հետ կապված բոլոր տեղեկությունները և հաստատում է սույն Ընդհանուր պայմանների ամբողջական ընդունումը:
Հոդված 2.
Պատվեր կատարելուց առաջ Պատվիրատուն պետք է ամբողջությամբ ծանոթանա սույն Պայմաններին և Կայքի Գաղտնիության քաղաքականությանը, ինչպես նաև այն ապրանքի և/կամ ապրանքների նկարագրությանը, առանձնահատկություններին, որոնք Պատվիրատուն մտադիր է գնել:
Հոդված 3.
Կայքում նշված ապրանքների գները ներառում են բոլոր վճարվող հարկերը:
Ապրանքների առաքումը Հայաստանի տարածքում անվճար է։ Առաքման տեսակները սահմանվում են առանձին պատուհանում, որը տեսանելի է պատվերի կատարման ընթացքում և պահանջվում է առանձին տողերի լրացում:
Ընդունվում են վճարման հետևյալ եղանակները.
Վճարային քարտեր – Visa Card, Mastercard, American Express:
Կանխիկ վճարում առաքիչին:
Եթե ապրանքները ձեռք են բերվում նշված վճարման եղանակներից որևէ մեկով, ապա գործարքը կարող է իրականացվել Պատվիրատուի ընտրած անվտանգ սերվերի միջոցով:
Գործարքի ցանկացած պարագայում և ցանկացած փուլում «Արմո-գրուպ» ՍՊԸ-ն չի կարող մուտք ունենալ դեպի Պատվիրատուի վճարային քարտի տվյալներ, որոնք ապահով կապի միջոցով պետք է փոխանցվեն անմիջապես գործարքը կառավարող բանկ:
«Արմո-գրուպ» ՍՊԸ-ն չի կրում պատասխանատվություն վճարման պահին երրորդ անձանց կողմից վճարային քարտերի խարդախ և չարտոնված օգտագործման համար:
Եթե վճարային քարտի տիրոջ ինքնությունը հնարավոր չէ պարզել, «Արմո-գրուպ» ՍՊԸ-ն իրեն իրավունք է վերապահում պահանջել լրացուցիչ փաստաթղթեր: Փաստաթղթերը չներկայացնելու դեպքում «Արմո-գրուպ» ՍՊԸ-ն իրեն իրավունք է վերապահում չեղարկել պատվերը:
Հոդված 4.
Կայքում գնված ապրանքները Պատվիրատուի կողմից Պատվերի վրա նշված հասցեով պետք է առաքվեն պատվեր կատարելուց հետո 1-5 օրվա ընթացքում՝ մինչև Պատվերը կատարելը կայքում նշված արժեքով:
Առաքման պահին Պատվիրատուից պահանջվում է ստուգել.
Հոդված 6.
«Արմո-գրուպ» ՍՊԸ-ի կողմից վաճառվող բոլոր ապրանքներն ունեն անժամկետ երաշխիք:
Երաշխիքային սպասարկման մեջ է մտնում միայն արտադրական խոտանը:
Երաշխիքային ժամկետից օգտվելու համար Պատվիրատուն պետք է պահպանի ՀԴՄ կտրոնը:
Երաշխիքը կիրառվում է պայմանով, որ տվյալ ապրանքը օգտագործվել է նպատակային նշանակությանը համապատասխան:
Եթե երաշխիքի կատարումը պահանջում է ապրանքը վերադարձնել, այն պետք է Պատվիրատուի կողմից վերադարձվի իր սկզբնական փաթեթավորմամբ՝ ամբողջական իր բոլոր մասերով (ներառյալ փաթեթավորումը և ցանկացած փաստաթուղթ):
Հոդված 7.
Պատվերի տեղադրման ժամանակ հավաքագրված անձնական տվյալները կօգտագործվեն «Արմո-գրուպ» ՍՊԸ-ի կողմից Պատվիրատուների պատվերների իրականացման նպատակով՝ համաձայն սույն կայքում ներկայացված գաղտնիության քաղաքականության: Նշված տվյալների ցանկացած այլ օգտագործումը պետք է իրականացվի միայն Պատվիրատուի համաձայնությամբ:
Ավելի մանրամասն տե՛ս Գաղտնիության քաղաքականությունը:
Հոդված 8.
Կայքում առկա ապրանքային նշանները, տարբերանշանները և այլ տարբերակիչ նշանները պատկանում են «Արմո-գրուպ» ՍՊԸ-ին: Արգելվում է ապրանքային նշանների, տարբերանշանների և այլ տարբերիչ նշանների օգտագործումը, ներառյալ՝ երրորդ անձանց կողմից այլ կայքերում կամ այլ հարթակներում վերարտադրումը: