Կաշվե կոշիկների հետ պետք է ուշադիր վերաբերվել։ Մենք կազմել ենք մի քանի խորհուրդներ, որպեսզի ձեր կոշիկները չկորցնեն իրենց ձևը, չվնասվեն քիմիական նյութերից, չխամրեն և ծալքեր չառաջանան։

  • Լաքապատ կոշիկները մաքրելու համար անհրաժեշտ է օգտագործել փափուկ թավշյա անձեռոցիկ, որը թրջված է տաք ջրով։ Որպեսզի լաքապատ կոշիկները միշտ փայլեն, անհրաժեշտ է դրանք խոնավացնել  կոշիկների համար նախատեսված անգույն մոմով։
  • Հարթ չներկված կաշվե կոշիկների համար խորհուրդ է տրվում օգտագործել մոմ կամ գույնին համապատասխանող կրեմներ։ Դրանք փայլեցնելու համար անհրաժեշտ է օգտագործել փափուկ խոզանակ։
  • Պատինացված կոշիկների համար տարբեր կրեմների և յուղերի օգտագործումը խորհուրդ չի տրվում։ Փայլ հաղորդելու համար կոշիկները պետք է մաքրել չոր, փափուկ կտորով։ Մեր օգտագործած ներկի բաղադրության մեջ գտնվող մոմի շնորհիվ կոշիկները երկար ժամանակ կպահպանեն իրենց փայլը։
  • Մի թողեք կոշիկները կեղտոտ։ Կաշին ծակոտկեն նյութ է, ինչի շնորհիվ այն արագ կլանում է կեղտը, որը հետագայում շատ դժվար է մաքրել։
  • Ճիշտ պահպանեք կոշիկները։ Երբ գա ժամանակը դրանք մի քանի սեզոնով պահելու, մաքրեք կոշիկները և ներս տեղադրեք ձևապաշտպանող միջոցներ։ Եթե դրանք տանը չունեք, կարող եք օգտագործել խիտ ոլորած թուղթ։