Բուրգունդի երանգի հյուսված սանդալ
155,000 AMD
Ապրանքի նկարագիր
Ապրանքի նկարագիր
Այս մոդելը պատրաստված է բարձրորակ հորթի կաշվից, որն առանձնանում է իր նրբության, ամրության և ժամանակի ընթացքում ավելի արտահայտիչ ու գեղեցիկ տեսք ձեռք բերելու հատկությամբ։ Բնական կաշվից պատրաստված ներքին հատվածն ու ներբանը ստեղծում են բացառիկ հարմարավետություն՝ ապահովելով ոտքի թեթևություն և հաճելի զգացողություն նույնիսկ երկարատև կրման ընթացքում։ Մինիմալիստական և հավասարակշռված դիզայնը մոդելը դարձնում է բազմակողմանի ընտրություն ամառային զգեստապահարանի համար։ Այն հեշտությամբ համադրվում է շորտերի, վուշաթելից կամ բամբակյա տաբատների հետ՝ պահպանելով նրբագեղ և ժամանակակից տեսք թե՛ առօրյա, թե՛ հանգստյան օրերի կերպարներում։
Արտիկուլ՝ 1550/3
▪️ Վերնամաս՝ բնական հորթի կաշի
▪️ Միջնամաս՝ բնական կաշի
▪️ Տակացու՝ բնական կաշի
▪️ Կրունկի բարձրություն՝ 10 մմ
▪️ Գույն՝ շագանակագույն
Առաքում և վերադարձ
Անժամկետ երաշխիք
Անժամկետ երաշխիք
Ողջ տեսականու համար գործում է անժամկետ երաշխիք: Երաշխիքի սկիզբը ապրանքների առաքման օրն է՝ արտադրական թերության հայտնաբերման դեպքում։
Եթե դուք ապրանք եք գնել մեր կայքից, պարզապես կապվեք մեզ հետ: Մենք կփորձենք հնարավորինս արդյունավետ լուծել ձեր խնդիրը:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ մեր երաշխիքը չի տարածվում այն ապրանքների վրա, որոնք ենթարկվել են փոփոխության պատահական վնասման, վերանորոգման կամ բնականոն մաշվածության հետևանքով:
Պատվիրեք մեկ հպումով
Բուրգունդի երանգի հյուսված սանդալ
Լրացրե՛ք Ձեր տվյալները և մեր աշխատակիցը կարճ ժամանակահատվածում կապ կհաստատի Ձեզ հետ:













