Դարչնագույն երանգով սանդալ
159,000 AMD
Ապրանքի նկարագիր
Ապրանքի նկարագիր
Բարձրորակ կաշվից պատրաստված այս ձեռագործ սանդալները վերաիմաստավորում են դասական և ավանդական դիզայնը՝ համադրելով ժամանակից անկախ նրբագեղությունն ու հարմարավետությունը։ Խորը դարչնագույն երանգը ընդգծում է կաշվի բնական գեղեցկությունն ու հաղորդում մոդելին արտահայտիչ բնավորություն՝ դարձնելով այն ժամանակից անկախ ընտրություն։
ARMOS-ի կողմից նախագծված կրկնակի կառուցվածքով տակացուն ապահովում է թեթևություն, կայուն քայլք և հարմարավետություն ամբողջ օրվա ընթացքում։
Սանդալի մետաղական տարրերը պատրաստված են հատուկ չժանգոտվող մետաղից, որը ժամանակի ընթացքում պահպանում է իր ամրությունն ու անթերի տեսքը։
Այս մոդելը կատարյալ ընտրություն է ինչպես առօրյա զբոսանքների, այնպես էլ ամառային հատուկ հանդիպումների և նրբաճաշակ կերպարների համար՝ ներդաշնակորեն համադրվելով բնական վուշաթելի, թեթև գործվածքների և դասական հագուստների հետ։
Արտիկուլ: NK20145/3
▪️ Վերնամաս՝ Crust (կրաստ)՝ անգույն մշակված բնական հորթի կաշի
▪️ Ճարմանդներ՝ չժանգոտվող պողպատից
▪️ Միջնամաս՝ բնական կաշի
▪️ Ձեռագործ ներկում՝ պատինա տեխնոլոգիայով
▪️ Կրունկի դետալ՝ ARMOS լազերային մակնշմամբ
▪️ Տակացու՝ բնական կաշի՝ կրկնակի կառուցվածքով, կիսառետինե կրունկով
▪️ Կրունկի բարձրություն՝ 15 մմ
▪️ Գույն՝ մուգ և բաց դարչնագույն
Առաքում և վերադարձ
Անժամկետ երաշխիք
Անժամկետ երաշխիք
Ողջ տեսականու համար գործում է անժամկետ երաշխիք: Երաշխիքի սկիզբը ապրանքների առաքման օրն է՝ արտադրական թերության հայտնաբերման դեպքում։
Եթե դուք ապրանք եք գնել մեր կայքից, պարզապես կապվեք մեզ հետ: Մենք կփորձենք հնարավորինս արդյունավետ լուծել ձեր խնդիրը:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ մեր երաշխիքը չի տարածվում այն ապրանքների վրա, որոնք ենթարկվել են փոփոխության պատահական վնասման, վերանորոգման կամ բնականոն մաշվածության հետևանքով:
Պատվիրեք մեկ հպումով
Դարչնագույն երանգով սանդալ
Լրացրե՛ք Ձեր տվյալները և մեր աշխատակիցը կարճ ժամանակահատվածում կապ կհաստատի Ձեզ հետ:













